Ինչու էին ԽՍՀՄ շրջանում պատերին գորգ կախում… Ահա կարևոր պատճառները

Նախկինում գրեթե բոլոր տներում պատերին կարելի էր տեսնել կախված գորգ: Գորգի արտասովոր կիրառումը բացատրվում է ոչ միայն ինտերյերը զարդարելու ցանկությամբ, այլ նաև դրա ֆունկցիոնալ դերով: Պատերի վրա գորգ կախելու պատճառների մասին վերջերս եմ իմացել:

Копировать

Ինչու էին պատերին գորգ կախում

սենյակը փորձում էին տաքացնել: Գորգը թույլ չէր տալիս, որ սառնություն ներթափանցի տուն: Սա հատկապես արդիական էր նրանց համար, ում բնակարանը գտնվում էր անկյունային հատվածում;

լրացուցիչ պաշտպանություն աղմուկից: Բնակարանների բարակ պատերը որոշ չափով ապահովում էին ձայնամեկուսացում;
առանց արձագանքելու խոսակցություն. եթե սենյակում քիչ է կահույքը, անգամ ցածր ձայնով խոսելու ժամանակ ձայներն արձագանքում են;
ֆինանսական բարեկեցության ցուցանիշ: Հատկապես արտասահմանից բերված գորգերն էին տպավորում հյուրերին;

ներդրում. բնական գորգերը էժան չէին, դրանց համար վճարում էին 3-4 միջին աշխատավարձ: Նման գորգեր նվիրում էին նորապսակներին, տոների ժամանակ, ու անգամ թողնում որպես ժառանգություն;
վերանորոգման սխալներ. գորգերի օգնությամբ ծածկում էին պատերի կեղտը, անհարթությունները;
երեխաների անվտանգություն. ակտիվ խաղերի ժամանակ գորգերը պաշտպանում էին երեխաներին՝ կապտուկներ ստանալուց:

Նյութի Աղբյուրը