Կսիվում եմ կարտոֆիլի լավ բերք ստանալու մեթոդով, որը կիրառում եմ արդեն շուրջ 6 տարի: Այս խորհուրդները այնքան պարզ են, բայց արժեքավոր:
Առաջին հերթին ուշադրություն դարձրեք սերմային կարտոֆիլին՝ ինչպես ցանելուց առաջ, այդպես էլ աշնանը: Ընդամենը մի քանի ախտահարված կարտոֆիլը կարող է դառնալ ողջ բերքի վարակման պատճառ: Այնպես որ ընտրեք միայն առողջ, միջին չափի, առանց հիվանդության նշանների կարտոֆիլներ: Աշնանը դրանք չորացրեք, որոշ ժամանակ թողեք լուսավոր տեղում, որ թեթևակի ծլեն, ինչից հետո տեղափոխեք նկուղ՝ երկար ժամանակ պահելու համար:
Ցանելու միջին ժամկետը տատանվում է՝ կախված տեղանքից: Սովորաբար դա մայիսի սկիզբն է: Ինչ վերաբերվում է ախտահանմանը, խորհուրդ կտայի բաց չթողննել այս փուլը, անգամ եթե կարտոֆիլներն արտաքնապես առողջ են: Պատրաստեք մարգանցովկայի կոնցենտրացված լուծույթ, մեջը լցրեք ամոնիակային սելիտրա և փայտի մոխիր:
Լուծույթը լցրեք կարտոֆիլի վրա:
Մշակելուց հետո սերմային կարտոֆիլը դրեք սառը տեղում այնպես, որ պահպանվի հասանելիությունը դեպի բնական լույս:
Եթե սերմային կարտոֆիլը գնել եք անմիջապես ցանելուց առաջ, պետք է դրանք «արթնացնել»՝ ենթարկելով ջերմային մշակման:
Ցանելու օրը օգտագործեք աճի խթանիչ, օրինակ՝ նատրիումի գումատ:
Յուրաքանչյուր փոսիկի մեջ լցնում եմ սոխի կեղևի, ձվի աղացած սպիտակուցի և ազոֆոսկի նախապես պատրաստված խառնուրդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը