Սոդայաջուր խմելը օգտակար է, թե՞ վնասակար

Կերակրի սոդան լայն գործածություն ունի կյանքի տարբեր ոլորտներում և առողջապահության ոլորտը ևս բացառություն չէ, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե առողջական որ խնդիրների դեմ է հնարավոր պայքարել այս մթերքի օգնությամբ։

Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի բարձր թթվայնության , ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի աղաթթուն: Սակայն սոդայի կիրառումը միայն ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում: Այն իր արժանի տեղն ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել: Իսկ սոդայի օգտագործման ամենաարդյունավետ ողանակը սոդայաջուրն է։

Սակայն չպետք է շատ խմեք, ցուցված է շաբաթական 2-3 անգամ։ Եթե ունեք խրոնիկ հիվանդություններ, ապա կարող եք սոդայով փորձել պայքարել, բայց միայն բժշկի հսկողության ներքո։ Բերանի վատ հոտի դեպքում սոդայի և ջրածնի գերօքսիդի հետ խառնուրդը հզոր օքսիդացնող հատկություն ունի, որը ոչնչացնում է վատ հոտ առաջացնող մանրէները: Դրա համար հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառնել մեկ բաժակ ջրածնի գերօքսիդի հետ (2-3%) ու այդ լուծույթով ողողել բերանը: