Անցյալում չինացիները ալոճից պատրաստել են ոգելից խմիչք, որի մնացորդները գտնվել են 9000 տարվա վաղեմության անոթներում: Կարծիք կա, որ հին ժամանակներում կրոնում այն ուներ նշանակալի դեր: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի փշե պսակը պատրաստված է եղել ալոճենուց:
Ալոճի թուրմի մասին Դոկտր Վիլյամ Շվաբեն գրել է իր գրքում, որի շնորհիվ ալոճը դարձավ հանրահայտ բույս: Իր գրքում նա հաստատել է, որ ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոց է և կանխում է սրտի կաթվածը:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն ճնշման հետ կամ ցանկանում են նվազեցնել խոլեսթերինի բարձր քանակը և բուժել երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով:
Այս բույսը լայնորեն կիրառվում է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտային առիթմիայի դեպքում:
Այն որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:
Ալոճ խորհուրդ են տալիս օգտագործել սրտի կաթվածից հետո, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը դեպի սրտի անոթներ: Այն նպաստում է սրտամկանի բջիջների ակտիվությանը և սնուցմանը: Ընդհանրապես 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:
Ալոճի այլ կիրառություններ
Ալոճն ամենահանգստացնող բույսերից է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության և ականջներում աղմուկի դեպքում:
Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:
Բուժման համար ալոճի ամենատարածված տեսակներն են հայտնի կարմիր և ավելի քիչ հայտնի սպիտակ ալոճները:
Խորհուրդ է տրվում ալոճի կեղևը հավաքել գարնանը և օգտագործել թարմ կամ չորացված վիճակում:
Պտուղները հավաքում են աշնանը, երբ նրանք վառ կարմիր գույն են ստանում:
Ծաղիկները, ցանկալի է սպիտակները, հավաքել բողբոջներով կամ բացվելուց առաջ: Ամենալավ ժամանակն է ապրիլից հունիսը: Այն պետք է չորացնել բարակ շերտերով:
Ալոճի կաթիլներ
Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ:
Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:
Ալոճի օշարակ
Բլենդերի մեջ լցնել մոտավորապես 1 կգ ալոճ, այն ծածկել ջրով՝ այնպես, որ ջուրը 2-3 սմ ծածկի հատապտուղները, ապա խառնել և թողնել 24 ժամ: Այնուհետև դնել թույլ կրակի վրա և եռալուց հետո եփել կես ժամ: Անջատել գազը և թողնել ևս կես ժամ:
Քամել հեղուկը և սառելուց հետո դրել սառնարանի մեջ: Կրկին խառնել պտուղները և դրա վրա ջուր ավելացնել: Հետո նորից եփել կես ժամ ու թողնել դարձյալ կես ժամ: Լավ քամել կտորով, որպեսզի խիտ լինի: Ապա քամված հյութը նորից եռացնել ցածր կրակի վրա՝ մինչև մնա նրա ¼-ը:
Լցնել ստերիլիզացված շշերի մեջ և օրական խմել 6-12 ճաշի գդալ: Պահպանման ժամկետը անսահմանափակ է:
Օգնում է սրտի կաթվածի դեպքում:
Ալոճը բարելավում է Herbalist Richard Sulz ֆորմուլան նրանց մոտ, ովքեր տարել են սրտի կաթված:
Բաղադրությունը.
240 մլ ալոճենու օշարակ
30 մլ օձասխտորի թուրմ
30 մլ կոճապղպեղի արմատի թուրմ
30 մլ կակտուսի թուրմ
30 մլ կարմիր պղպեղի թուրմ
Պատրաստման եղանակը.
Ալոճենու օշարակով լցնել շշի կեսը, ապա առանձին ամանի մեջ խառնել թուրմը, ավելացնել օշարակի վրա և լավ խառնել: Խմել օրը 3-8 անգամ՝ մեկական ճաշի գդալ: