Պատահում է, որ գլուխ լվալու համար բոլորովին ժամանակ չկա։ Երբեմն էլ նույնիսկ առավոտյան լվացած մազերը երեկոյան արդեն տեսքը կորցրած են լինում։
Չոր շամպուն
Կա հրաշալի մի միջոց․ բնական չոր շամպուն, որը կարելի է շատ արագ սարքել։ Ինձ դուր եկավ օգտագործումից հետո դրա թողած արդյունքը․ հիմա պայուսակումս միշտ հրաշք-փոշու մի սրվակ ունեմ։
Անհրաժեշտ է
Եգիպտացորենի օսլա (բաց մազերի համար)
Կակաո (մուգ մազերիի համար)
Մի քանի կաթիլ եթերայուղ, Ձագար
Համեմունքի ապակե տարա կամ դոզատորով ցանկացած սրվակ։
Պատրաստումը
Պետք է ընդամենը իրար խառնել բոլոր բաղադրիչները և ձագարով լցնել տարայի մեջ։
Կարող եք նույնիսկ մի քիչ դարչին լցնել մուգ մազերի՝ թխահերների և շագանակահերների համար նախատեսված փոշու մեջ։
Մազերը կփարթամանան, կթարմանան, հետն էլ շատ անուշ կբուրեն։
Տեսանյութում դիտեք այս բնական միջոցի պատրաստտման եղանակը․ հաստատ կցանկանաք նույնն անել։
Միշտ գեղեցիկ տեսք ունեցեք։ Թող ոչ մի մանրուք չփչացնի ձեր լավ տրամադրությունը։