Կիտրոնը հիմնականում սառեցվում է հանուն ցիտրուսակեղևի (ցեդրա)։ Ապասառեցումից հետո ցիտրուսակեղևը առավել փափուկ է դառնում և ավելի դյուրին՝ սննդի մեջ օգտագործելու համար։
Ինչպես և ցանկացած միրգ, կիտրոնի կեղևում կուտակված են բազմաթիվ սննդանյութեր, որոնք օգնում են կարգավորելու խոլեստերինի մակարդակը, ամրապնդել իմունային համակարգը և կանխարգելել քաղցկեղը։
Ցիտրուսակեղևը նաև պարունակում է մանրէասպան և հակասնկային նյութեր։ Կիտրոնի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի դրական փոփոխությունների։
Թվարկենք կիտրոնի ու ցիտրուսակեղևի գլխավոր արժանիքները․
նվազեցնում են ուղեղի կաթվածի ռիսկը, կանխարգելում քաղցկեղը,
ամրապնդում իմունային համակարգը, կանխարգելում և բուժում բորբոքային պրոցեսները,
օժտված են մանրէասպան հատկությունով, մեղմացնում են ասթմայի ախտանիշերը,
պայքարում են ճնշվածության և անհանգստության դեմ, զտում են երիկամներն ու լյարդը։
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կիտրոնի կեղևը արդյունավետ է քաղցկեղի ավելի քան մեկ տասնյակ տեսակների դեմ պայքարում և կարող է ավելի լավ ներգործել, քան քիմիաթերապիայի և լազերային բուժման ավանդական եղանակները։
Պարզապես սառեցված ցիտրուսակեղևը ավելացրեք ձեր թանձրահյութին և կստանաք ըմպելիքի հանրահայտ բուժական և կանխարգելիչ արդյունքը։
Ինչպես պատրաստել կիտրոնի սառույց
1․Լվացեք կիտրոնը հոսող սառը ջրով, չորացրեք։
2․Մի րոպեով դրեք խնձորի քացախի մեջ՝ վարակազերծման համար։
3․Թողեք սառցարանի մեջ 12 ժամ (ամբողջ գիշեր)։
4․Առավոտյան ճզմեք ամբողջ սառեցված կիտրոնը, այդ թվում՝ պտղամիսը, կեղևն ու կորիզները։
5․Ստացված զանգվածը լցրեք սառույցի կաղապարամանի մեջ և դրեք սառցարան։
Սառեցված խորանարդիկները բերանում հալեցրեք ամեն անգամ՝ երբ հիշեք դրա մասին՝ վայելելով այդ բնական դեղամիջոցի օգտակարությունը։