Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամnւսնացել են օգոստոսի 25-ին։
Դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը գնահատվել է 15 միլիոն ռուբլի։
Սպիտակ վարդերի օգտագործմամբ դեկորացիաները եւ տեխնիկական ծախսերը գնահատվել են 6 միլիոն ռուբլի, բանկետը՝ 4 միլիոն ռուբլի, զվարճանքի ծրագիրը՝ 5 միլիոն ռուբլի, հանդերձանքը՝ 3 միլիոն ռուբլի, տորթը, ծաղկեփունջը, սցենարը եւ մնացած դետալները՝ 2 մլն ռուբլի։
Լրագրողներն այս թվի մեջ չեն ներառել աստղերի ելույթների գինը, քանի որ նրանք հաճախ անվճար են հանդես գալիս ընկերների համար։ Հանրային ճանաչում չվայելող նորապսակներն արտիստների ելույթների համար ստիպված կլինեին եւս 5-6 միլիոն ռուբլի վճարել։
Հարսանիքի աստղային հյուրերի թվում էին Իլյա Գլիննիկովը, Ալեքսեյ Չադովը, Իգոր Ժիժիկինը, ելույթ են ունեցել Ստաս Միխայլովը եւ նրա կինը՝ Իննան, Մոտը (Մատվեյ Մելնիկով):
Դերասանը նշել է, որ այս հարաբերություններում ինքը ստիպված չէ փոխել իրեն
«Ես հիմա կարիք չունեմ որեւէ բան փոխելու իմ վարքագծում։ Մենք միմյանց շատ լավ ենք հասկանում, ունենք նույն մտածելակերպը, արժեքները»,- նշել է նա:
Ռուս դերասանը նաեւ խոստովանել է, որ հանդիպել է իր ապագա կնոջը, երբ ամուսնացած է եղել Ագաթա Մուցենիեցեի հետ։ Ներկայիս ամուսինները միասին նկարահանվել են «Վանդակում» հեռուստասերիալում, որը թողարկվել է 2019 թվականին։ Պրիլուչնին նշել է, որ Բրուտյանն անմիջապես դուր է եկել իրեն։
Բրուտյանն իրեն գերել է իր դաստիարակությամբ
«Նա շատ փոքր էր։ Նա դեռ փոքր է, փոքրամարմին: Բայց ես միշտ նայում էի նրան, եւ ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես է նա վարվում տղամարդկանց հետ։
Նա երբեք թույլ չի տա, որ դու մոտենաս իրեն, ինչ-որ սխալ բան անես, տգեղ վերաբերվես: Նա ճիշտ վարքագիծ է դրսեւորում։ Մտածեցում էի․ «Կեցցե նա»: Նա շատ համեստ է, նրա մասին կարելի է ժամերով խոսել »,-ավելացել է նա