տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։ Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաև կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։
Սննդամթերքի կարևորագույն չափանիշներից է նատրիումի և կալիումի փոխհարաբերակցությունը։ Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։
Վարունգի մեջ` 1։18։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։ Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։
Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։ Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։
Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը, ունի միզամուղ հատկություն, կարգավորում է աղային փոխանակությունը, օգնում ազատվել լյարդի, երիկամների և միզաքարային հիվանդություններից։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն։
Ցուցված է ավելորդ քաշ և մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։