Ամենավնասակար հավելումներից մեկը, որը մենք մշտապես օգտգործում ենք՝ նույնիսկ չիմանալով դրա մասին, նատրիում գլուտամատ Е621-ն է, ընդհանուր հավելում է, որը հանդիպում է գրեթե բոլոր արտադրանքների մեջ։ Բացի այդ, դժվար թե լինի մի ռեստորան, որը չի օգտագործում տվյալ համի ուժեղացուցիչը։
Նատրիումի գլյուտամшտ Е621-ը ի սկզբանե լինում է սպիտակ բյուրեղիկներով փոշու տեսքով, և այն նման է աղի ու շաքարավազի։ Е621-ը կարող է լինել նաև հեղուկի տեսքով։ Նատրիումի գլյուտամատ Е621-ի օգտա-գործումը հանգեցնում է ախորժակի բարձրացման, չափից շատ ուտելուն և ճարպակալման։
Այն խթանում է ուղեղի բջիջները նույն կերպով, ինչպես և թմրանյութերը։ Այն հեշտությամբ ներծծվում է արյան և ուղեղի մեջ՝ համի զգացումի համար պատшսխանատու գեներում փոփոխություններ առաջացնելով։Իզուր չէ, որ նատրիումի գլյուտամատ Е621-ը համարում են ամենավնասակարն ու վտանգավորը։ Ի դեպ, սննդի գրեթե բոլոր կետերն են մշտապես օգտագործում այն։ Մեծ քանակությամբ նատրիումի գլյուտամատի օգտագործումը կարճ ժամանակահատվածում կախվածություն է առաջացնում։
Ամենից վատն այն է, որ մարդկшնց մեծամասնությունը դա չի գիտակցում, մինչդեռ քիմիական բաղադրիչները ներծծվում են մեր արյան մեջ։ Հավանաբար , զգացել եք նատրիումի գլյուտամատի չարաշահման նշաններ ։ Դա առաջացնում է գլխшցավեր, միգ-րեն, տեսողության վատացում, լուրջ հորմոնալ խшնգшրումներ,ընդհանուր թուլություն և գլխապտույտ, կա-րող է լինել նաև ցավ կրծքավանդակում և սրտխառնոց։ Ամենից շատ նատրիումի գլյուտամատ պարունակվում է քաղցրավենիքի, չիպսերի և ֆասթ-ֆուդի մեջ։ Մինչ որևէ մի բան գնելը, կարդացեք դրա բաղադրությունը, քանի որ արտադրողների նպատակն է մարդկանց իրենց գերին դարձնելը։