Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը։ Առաջին տարվա ընթացքում զարգանում է խոշոր` մինչև 30-50 սմ երկարությամբ տերևներ ունեցող մերձարմատային վարդակը։ Երկրորդ տարում գոյանում է ուղղաձիգ, սնամեջ, ճյուղավորվող` մինչև 1 մ բարձրությամբ ցողունը։
Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված վահանաձև մեծ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ շագանակագույն են, գնդաձև, պարունակում են երկու սերմ։ Ծաղկում է հուլիսին, պտուղը հասունանում է օգոստոսին։
Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են, որտեղ հանդիպում է մինչև մեր օրերը բնական պայմաններում։
Այս բույսն աներևակայելի օգտակար է ասթմայի և ռևմատիզմի բուժման համար, այն կարող է նաև լավացնել արյան շրջանառությունը և մարսողությունը:
Նեխուրը խթանում է մարմնում նյութերի փոխանակությանը: Այն նաև հարուստ է ճարպով, վիտամիններով և հանքային նյութերով: Արմատը պարունակում է ճարպ, շաքարավազ և այլն:
Օգտակար է բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռևմատիզմը, հոդերի ցավը, երիկամների և միզուղիների խնդիրները, միզապարկում քարերի և շաքարի պարունակությունը, ցելյուլիտը, գիրությունը, ասթման, թոքերի գրգռումը, նյարդային հիվանդությունները։
Բացի այդ՝ նեխուրը կարևոր դեր է կատարում մարմնի ավելցուկային հեղուկներից լիցքաթափման համար, նեխուրը շատ կարևոր է նաև սրտանոթային հիվանդություննների ժամանակ:
Նեխուրը կարգավորում է արյան բարձր ճնշումը, խոլեստերինը և կարող է հեռացնել մարմնից տոքսինները: Այն գերազանց միջոց է լյարդի և լեղապարկի բուժման համար, եթե առկա են բարդություններ: Քանի որ այն ունակ է կարգավորելու արյան բարձր ճնշումը, նեխուրը խորհուրդ է տրվում դիաբետիկներին. այն կարգավորում է արյան քանակը:
Նեխուրի հյութ
Բաղադրիչներ 1 նեխուրի արմատ, 3 գազար 1 ճակնդեղ, 1 վայրի ստեղպղին 2 լիտր ջուր
Պատրաստման եղանակը
Մաքրել նեխուրի արմատը, գազարը, ճակնդեղը և վայրի ստեպղինը և քերիչով քերել: Ավելացնել նախապես եռացրած ջուր և խառնուրդը թողնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը քամիչով քամել հեղուկը և խմել այն դատարկ ստամոքսին, որովհետև այդ կերպ դուք կարող եք ձեռք բերել հնարավորինս շատ օգուտներ: