Ահա թե ինչպես են Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը շնորհավորել իրենց որդու տարեդարձը․ Տեսանյութ
Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը կարող են համարվել մեր ամենասիրված դերասանական զույգերից մեկը: Նրանք ոչ միայն տպավորիչ դերեր են խաղում, այլ նաև իրենց անձնական կյանքով ուրախացնում են երկրպագուներին:
Նրանց հրապարակումները միշտ սպասված են, իսկ մասնակցությունը որևէ հաղորդման գրանցում է դիտումների մեծ աճ:
Այսօր, զույգը նշում է իրենց որդու՝ Արշակի ծննդյան տարեդարձը: Կեսգիշերին նրանք շնորհավորել են տղային, իսկ ծնողները միաբերան բարեմաղթանքներ են հղել իրենց փոքրիկին: Ավելի շատ մանրամասները կարող եք տեսնել տեսանյութում:
Վերջերս, Ծովինարն ու ամուսինը հյուրընկալվել էին Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի «Սեր» շարքի հյուրը:
Հանդիպման ընթացքում նրանք կիսվել էին իրենց 19 տարվա ամուսնական կյանքի փորձով:
Ծովինարի համոզմամբ՝ սերը շատ ավելի խորն ու իրական է, երբ այն հիմնված է գործողությունների վրա:
«Տարիների ընթացքում ամեն ինչ կարող է պատահել. երբեմն թվում է, որ վերջ է, բայց հետագայում հասկանում ես, որ լուրջ պատճառ չկա,» — ասում է նա:
Իսկ Նարեկը համակարծիք է, որ սիրո գաղտնիքն այն է, որ մարդ չի կենտրոնանում մանրուքների վրա:
«Եթե սիրո մեջ ես, ոչինչ չի թվում սովորական, ու հարաբերություններում ձանձրույթ չի առաջանում,» — նշում է նա:
Երեխաների մասին զրույցը ևս թերևս հետաքրքիր հարց էր: Նարեկը հայտնել է, որ միշտ երազել են դուստր ունենալ, իսկ ապագայում, հավանաբար, այդ բացը կլրացնի հարսիկը:
Ծովինարը ավելացրել է, որ տղաները պետք է մի օր կյանք վարեն ինքնուրույն՝ առանց «մամայի բալիկ» դառնալու: