Իմ շրջապատում շատ են տարեց մարդիկ, ովքեր սեփական որդիներից օգնություն չեն ստանում, ավելին, երբեմն որդիները մոռանում են ծնողների գոյության մասին: Բայց դրա կողքին, որդի ունենալիս ծնողներն աշխարհքով մեկ են լինում, իսկ երբ աղջիկ է ծնվում, տխրում են, ասում են՝ խալխի համարա, մենք շահենք-պահենք, տանք ուրիշը տանի:
Բայց, երբ ծնողները տարիքն առնում են, հենց դուստրերն են նրանց մասին հոգ տանում:Դուստրը շտապում է օգնության՝ լսելով, որ ծնողն օգնության կարիք ունի, կամ ինքնազգացողությունն է վատացել: Չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ է այդպես: Հավանաբար այն պատճառով, որ աղջիկ երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են հոգ տանել հարազատների մասին, իսկ տղա երեխաներին ասում են, որ իրենք միակն են ու Աստծո պարգև են, աստվախախցնում են նրան և ամեն կերպ փորձում են գոհացնել տղա երեխային:Ինչի արդյունքում էլ նրա մոտ ձևավորվում է մտածելակերպ,
որ բոլորն իրենիվ պետք է հետաքրքրվեն: Միգուցե դա այն պատճառով է, որ տղա երեխային մանկուց սովորեցնում են ուժեղ լինել և ցույց չտալ զգացմունքները: Ես շատ դեպքեր գիտեմ, երբ ծեր ծնողների մասին հոգ է տանում դուստրը, ամեն կերպ ջանում է լինել ծնողների կողքին, իսկ որդիները նույնիսկ օրերով չեն զանգահարում ու չեն հարցնում ծնողների որպիսությունը: Բայց դրա կողքին չեն վարանում բաժակ բարձրացնել և խմել ծնողների կենացը: Ցա վա լի է, բայց փաստ: