Օսլայի դիմակները ձգում են մաշկը, տոնուսավորում, ակտիվացնում մաշկի մեջ տեղի ունեցող ներքին գործընթացները։ Լրացուցիչ բաղադրիչները, որոնք առկա են այս կոսմետիկ խառնուրդներում, միայն ուժեղացնում են օսլայի ազդեցությունը:
Անգին բաղադրատոմս.
1 ճ․գ․ օսլա
1 ճ.գ աղ
1 ճ.գ մեղր
մի քիչ տաք կաթ
ԿԻՐԱՌՈՒՄ:
Հրաշք դիմակի բոլոր բաղադրիչները խառնեք։ Դիմակը քսեք մաքուր դեմքին։
Դիմակը պահեք 30 րոպե։ Բամբակյա շվաբրով նրբորեն հեռացրեք խառնուրդի մնացորդները, լվացեք դեմքը։
Երկրորդ բաղադրատոմս․
4 ճ.գ. օսլա
4 ճ.գ. թթվասեր
3 թ․գ․ ցիկորի փոշի
ԿԻՐԱՌՈՒՄ:
Դիմակի բոլոր բաղադրիչները խառնում ենք մինչև թանձրանա։ Մածուկը քսեք մաքրված դեմքին։
Լվացեք դիմակը կիրառելուց 30 րոպե հետո: