Սմբուկի այս տարվա ամենահայտնի ու համեղ բաղադրատոմսերը մեկ տեղում.Ահա դրանք.

1. Կատալոնական լցոնած սմբուկ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

● Սմբուկ – 2 հատ.
● Սոխ — 1 հատ.
● Սխտոր – 3 պճեղ
● Լոլիկ – 1 հատ.
● Հավի ձու – 2 հատ.
● Ձիթապտղի յուղ – 30 գ
● Պանիր – 100 գ
● Կանաչի – ըստ ճաշակի

1. Սմբուկը երկու մասի կտրատել ու մեջտեղը զգուշորեն կտրատել։

2. Սոխը մանր կտրատել, սխտորն անցկացնել մամլիչով եւ տապակել ձիթապտղի յուղի մեջ

3. Սմբուկի միջուկը մանր կտրատել ու ուղարկել թավայի մեջ։ Եփել երեք րոպե։ Կրակից հանում ենք։

4. Կտրել լոլիկն ու պինդ եփած ձվերը։ Հետո ավելացնում ենք միջուկին, ուղարկում ենք նաև կանաչի և 50 գր. քերած պանիր. Ամեն ինչ խառնել՝ աղ, պղպեղ, համեմել ըստ ճաշակի։

5. Սմբուկի կեսերը լցնում ենք միջուկով։

6. Դրանց վրա ցանել քերած պանիր եւ թխել ջեռոցում 20-30 րոպե։ Վերևը փայլաթիթեղով ծածկել 15 րոպե, որպեսզի պանիրը չայրվի։

2. Լոլիկով եւ պանրով թխած սմբուկ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

● Սմբուկ – 500 գ
● Լոլիկ՝ 350 գ
● Պանիր – 100 գ
● Սխտոր – 3 պճեղ
● Պղպեղ
● Աղ

1. Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ շերտերի։

2. Աղ անել, թողնել 30 րոպե։

3. Լվանալ սառը ջրով։

4. Լոլիկները շրջանաձեւ կտրատել։

5. Սխտորը մանր կտրատել կամ քամել։

6. Պանիրը քերել մանր քերիչով։

7. Սմբուկները լցնել թխման ամանի մեջ, յուրաքանչյուր շրջան քսել սխտորով։

8. Վերևում մի քիչ սխտոր դնել։

9. Այնուհետև շարել լոլիկը, մի փոքր աղ և պղպեղ:

10. Շաղ տալ պանրով և դնել ջեռոցում։

11. Թխել մոտ 35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

12. Մատուցելիս շաղ տալ խոտաբույսերով։